Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա
10.12.2020 | 12:41

«Փաստը» գրում է.

«Մինչ ժողովրդի ինտելեկտուալ մասն, այսինքն՝ մեծամասնությունը, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինիս թիմը ջանք ու եռանդ չի խնայում «ջրի վրա» մնալու համար: Սակայն այդ ճանապարհին օր օրի այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ արդեն բազմաթիվ կարծիքներ կան, թե նրանք կորցնում են բանականության վերջին նշույլները:

Մասնավորաբար, մեկն ասում է, թե Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում, մեկ ուրիշը կոչ է անում Պուտինի հրաժարականն էլ պահանջել, քանի որ նա էլ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, մյուսն ընդհանրապես առաջարկում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մեկ այլը «արջն ահից է գոռում» սկզբունքով ամեն օր գրում է, թե «թավիշ չի լինելու», հաջորդն ասում է, թե «Կաթողիկոսն ու Արամ Ա-ն ժողովուրդ չեն», պատահական պատգամավոր դարձած մեկն էլ «կզած» է համարում համայնքների ղեկավարներին և այլն, և այլն: Նման «մտքերից» հատորներ կարելի է գրել: «Փաստի» հետ զրույցում հոգեբաններն ասում են, որ սա շատ տիպիկ վիճակ է, երբ մարդը զգում է վտանգը և հիստերիկ նոպայի մեջ փորձում է փրկվել, բայց թույլ է տալիս այնպիսի սխալներ, որոնք ձնագնդի էֆեկտով բերում են նոր սխալների: Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա. ի մասնավորի, մեկը վերաբերում է ժողովրդի անունը շահարկելուն, երբ անընդհատ դաշտ կնետվի գաղափար, թե իբր ժողովուրդը սատարում է իրենց, և երկրորդ, որը բխում է առաջինից, թե իբր այս պահին ընտրություն լինելու դեպքում իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն:


Վերջինս շատ տարածված մանիպուլյատիվ միջոց է, որն առաջին հերթին ուղղված է հենց սեփական թիմի փլուզված «դուխը» պահելուն: Ամենայն հավանականությամբ, հենց այս հանձնարարության կոնտեքստում են որոշ պատգամավորներ պնդում, թե իրենք հանդիպում են ընտրողներին, թե իրենց ընտրողներն իրենց կողքին են և այլն: Սակայն փաստն այն է, որ «իմքայլականները» ԱԺ շենք-տուն երթուղուց շեղվելու ոչ համարձակություն ունեն, ոչ երես: Ինչ վերաբերում է ընտրողներին, նրանց գերակշիռ մեծամասնությունը ընտրող չունի. նրանք հայտնվել են խորհրդարանում մեկ անձի շնորհիվ, իսկ այդ մեկ անձի ներկայիս վարկանիշն ուղղակի կապ չունի 2018-ի հետ: Իրականությունը՝ ևս:

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ